ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի կալանավոր և դատապարտյալ կա Հայաստանի բանտերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է այն մասին, որ 2018 թվականի համաներումից հետո հանցագործությունների թիվն ավելացել է: Ստացվում է` ըստ էության, ազատության մեջ հայտնված մարդկանցից շատերը կրկին հետ են վերադարձել քրեակատարողական հիմնարկներ:

Ասել է թե` համաներման հետեւանքով քրեակատարողական հիմնարկներ բեռնաթափելն այդքան էլ այդպես չէ, քանի որ համաներումից 7 ամիս անց քրեակատարողական հիմնարկներում կրկին ավելացել են կալանավորների եւ դատապարտյալներ թիվը: Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունիսի 20-ի դրությամբ համաներումով ազատվել է 648 դատապարտյալ:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայություն` խնդրելով հայտնել, թե համաներումից առաջ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում քանի դատապարտյալ եւ կալանավոր է եղել, եւ այսօրվա դրությամբ քանի կալանավոր եւ դատապարտյալ կա: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման` հայտնեցին, որ 2018թ. նոյեմբերի 1-ի դրությամբ եղել է 1050 կալանավոր եւ 1842 դատապարտյալ:

Համաներումը եղել է նոյեմբերի 6-ին, եւ, ահա, 2019 թվականի հունիսի 24-ի դրությամբ առկա է 1054 կալանավոր եւ 1257 դատապարտյալ: Դատելով իրավիճակից` համաներումից 8 ամիս անց կալանավորների թիվն աճել է, եւ այն կարծիքը, որ համաներումից հետո ՔԿՀ-ները բեռնաթափվել են, այդքան էլ այդպես չէ:

Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս