Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վճիռ, համաձայն որի, նա նորից կալանավորվեց: Գործով դղատավորն Արմեն Դանիելյանն էր:
ArmLur.am-ն ուսումնասիրել է դատավորի ունեցվածքի եւ գույքի մասին հայտարարագիրը, որը ներկայացվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Ըստ այդ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի դրամական միջոցները կազմում են 12 մլն 800 հազար դրամ եւ 22 հազար դոլար: Որպես եկամուտ դատավորը հայտարարգրել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմել է 728 հազար դրամ:
Ի դեպ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դանիելյանը 2017 թվականի ընթացքում 9.1 մլն դրամով բնակարան է գնել, որն էլ ձեւակերպել է որպես նվիրատվություն: Բայց միաժամանակ դատավորը 2017-ին վարկ է ստացել`7 մլն դրամի չափով:
Դատավորի կնոջ`Մառա Մարգարյանի դրամական միջոցները անցած տարեվերջին կազմել են 8 մլն դրամ, 33 հազար դոլար: Իսկ եկամուտը`աշխատավարձը ամսական կազմել է 337 հազար դրամ:
Ս.Հ.