Ինչպես հայտնի է, Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակեց Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորվելու մասին որոշումը: Մեղադրող կողմը և զոհերի ու տուժողի ներկայացուցիչները բողոք էին ներկայացրել Քոչարյանին երաշխավորությամբ ազատ արձակելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Քոչարյանն արդեն ներկայացավ ԱԱԾ: Քոչարյանը հրաժեշտ տվեց որդուն, իսկ լրագրողներին ասաց՝ Դուք տեսաք, ոչ օրենք կա, ոչ օրինականություն: Էնքան ասելիք ունեմ:
Մանրամասները՝ տեսանյութում