Ինչպես հայտնի է, Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակեց Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորվելու մասին որոշումը: Մեղադրող կողմը և զոհերի ու տուժողի ներկայացուցիչները բողոք էին ներկայացրել Քոչարյանին երաշխավորությամբ ազատ արձակելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Քոչարյանն արդեն ներկայացավ ԱԱԾ: Քոչարյանին ուղեկցում էր որդին՝ Լևոն Քոչարյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում խոսեց հոր կալանավորման մասին:
Մանրամասները՝ տեսանյութում