Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատաքննությունն ավարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատաքննությունն այսօր ավարտվեց. դատարանի վճիռը կհրապարակվի 2019թ. հուլիսի 10–ին դատական իշխանության պաշտոնական կայքում։

Այսօրվա դատական նիստում կողմերը դատարանին ներկայացրին գործի համար նշանակություն ունեցող ապացույցներ։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել նրա կողմից տարածված՝ զրպարտություն պարունակող տեղեկությունները։

Խոսքը Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի ասուլիսում հնչեցված այն արտահայտության մասին է, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։ Ըստ հայցվոր կողմի՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հնչեցրած արտահայտությունները, որոնք վերաբերվում են Քոչարյանի ընտանիքին, չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը։




Լրահոս