Խոյ
Անձնական նախաձեռնությունների համար օրն ամենահաջողը չէ: Այն հարմար է համատեղ գործերի և համագործացկության զարգացման համար: Երկխոսություններում չարժե նոր թեմաներ շոշափել, ավելի լավ է հավելյալ պարզություն մտցնել արդեն քննարկված հարցերում: Ընտանեկան հարաբերություններում կարևոր է համաձայնության գալու, մանր զիջումների գնալու պատրաստակամությունը: Առավոտյան հնարավոր է ընդհանուր անկայունություն, տրամադրության փոփոխությունը կարող է փոփոխել ծրագրերը:
Ցուլ
Չափավորության օր է: Շատ Ցուլերի մոտ առաջին պլանում կարող են հայտնվել ծառայողական պարտականությունները, կենցաղային հոգսերը: Աստղերը խորհուրդ են տալիս այսօր զբաղվել նրանով, ինչը հաճույք է պատճառում, լավ է ստացվում և ենթադրում է համատեղ իրավահավասար գործունեություն: Աշխատանքի առավել դժվար հատվածներն արժե ժամանակավորապես սառեցնել և դրանց վերադառնալ հաջորդ շաբաթ: Օրվա վերջում ստիպված կլինեք հաշվի նստել զուգընկերոջ տրամադրությունների և ծրագրերի հետ:
Երկվորյակ
Երկվորյակներին սպասվում է հարթ տրամադրություն և իրադարձություններով լի բարեհաջող օր: Հաճելի կլինի ցանկացած շփում: Դժվարին իրադրություններում շատերը բնազդաբար կընտրեն ամենահեշտ ուղին, իսկ հաջող հնարավորությունները կկարողանան հեշտությամբ ծառայեցնել իրենց նպատակներին: Առաջիկա հանգստյան օրերի ծրագրերն ավելի լավ է կազմել առավոտյան: Օրվա վերջում կարող եք կորցնել մտքի պարզությունը: Ձեր որոշումների վրա կարող են ազդել նոր հանգամանքները:
Խեցգետին
Մինչ երեկո չարժե ձգտել արմատական փոփոխությունների: Ցերեկային ժամերը կարելի է հատկացնել ոչ բարդ աշխատանքին կամ կենցաղային ընթացիկ հարցերին: Հնարավոր է, որ ձեր ուշադրությունը կամ անձնական ներկայությունն անհրաժեշտ լինի ծնողներին կամ ամուսնուն: Հանգստյան օրերի վերաբերյալ կողմնորոշվելու և որոշում կայացնելու համար հանգամանքներ կձևավորվեն գիշերվա մոտ: Բացառված չէ, որ լցվեք հավելյալ էներգիայով և գիշերվա մի մասն անցկացնեք ինչ-որ ակտիվ զբաղմունքով:
Առյուծ
Ցերեկային ժամերն Առյուծները կարող են անցկացնել ազատ ռեժիմով: Հենց ցերեկը կձգտեք շփման, ազատ զբաղմունքների, անձնական անկախության: Հնարավոր է մեծ հետաքրքրություն գեղեցկության և էսթետիկայի, օրինականության և արդարության հարցերի, սիրո, ամուսնության, համագործացկության թեմաների նկատմամբ: Երեկոյան առաջին պլանում կհայտնվեն տան, անշարժ գույքի հետ կապված գործերը: Բացառված չէ, որ օրվա վերջում ստիպված լինեք թողնել ձեր զբաղմունքները և ակտիվ մասնակցություն ունենաք ընտանեկան հոգսերին:
Կույս
Օրը հարմար է շարքային գործերի, այդ թվում` վճարումների և գնումների համար: Շատ Կույսերի համար ավելի հեշտ կլինի, եթե ունենան ինչ-որ մեկի աջակցությունը: Ընթացիկ առաջադրանքներն արժե լուծել միասին: Եթե չկա մեկը, ում հետ կարող եք խորհրդակցել, անհրաժեշտ տեղեկատվությունը կարող եք փնտրել համացանցում: Դա զգալիորեն կնվազեցնի սխալներ թույլ տալու հավանականությունը, որոնք հեշտությամբ կարող եք թույլ տալ, եթե փորձեք միայնակ գործել: Կարևոր նախաձեռնությունները խորհուրդ է տրվում թողնել վաղվան:
Կշեռք
Կշեռքներին խորհուրդ է տրվում շեշտադրությունը կատարել անձնական կարիքների վրա: Կարելի է ընտրություն կատարել սեփական ճաշակով, ընտրել զբաղմունքներ` ելնելով ձեր տրամադրությունից, տան իրավիճակից, ինքնազգացողության առանձնահատկություններից: Առավոտյան բացառված չէ իրադարձությունների անսպասելի շրջադարձ: Օրվա ընթացքում մթնոլորտն ավելի ներդաշնակ կլինի: Ուշ երեկոն հղի է զգացմունքային ֆոնի կտրուկ փոփոխությամբ, նոր հոգսերի և նյարդայնացնող գործոնների ի հայտ գալով:
Կարիճ
Առավոտյան և օրվա ընթացքում աստղերը Կարիճներին կտրուկ փոփոխություններ չեն խոստանում: Չարժե նաև մեծ արդյունավետություն սպասել: Վատ չի լինի ժամանակ անցկացնել միայնության մեջ, ծանոթ միջավայրում կամ շփվել մտերիմ անձնավորության հետ: Հոգնածության դեպքում չի խանգարի ամբողջությամբ կտրվել գործերից, հանգստանալ, վերակագնել հոգեկան ներդաշնակությունը և աշխատունակությունը: Եթե ձեր ամենաարդյունավետ շրջանը երեկոն կամ գիշերն է, ձեզ հաճելի անակնկալ կսպասվի:
Աղեղնավոր
Օրվա մթնոլորտը տրամադրում է խաղաղ շփման: Ամուսնական հարաբերությունները կուրախացնեն ներդաշնակությամբ և փոխըմբռնմամբ: Հաջողություն է սպասվում բանակցություններում, դիվանագիտական կամ հումանիտար առաքելություններում, արտասահմանցիների հետ կապերում: Հանգստյան օրերի ծրագրերն ավելի լավ է կազմել ընդհանուր գծերով, քանզի արդեն երեկոյան իրադրությունը կարող է փոխվել ոչ այն ուղղությամբ, որ դուք ակնկալում էիք:
Այծեղջյուր
Այծեղջյուրները կարող են ապավինել ճակատագրին և վստահել իրադարձությունների ընթացքին: Ուղղիչ միջոցառումները, որոնց հակված են Այծեղջյուրներից շատերը, այսօր կարող են միայն վնասել: Ցանկալի է հետևել իրադարձությունների թելադրած ռիթմին և ավելի դիվանագետ լինել: Արժե հաշվի նստել գործընկերոջ, ղեկավարի, պատվիրատուի կարծիքի հետ: Աշխատանքի և շփման մեջ քիչ կարևոր դեր չեն ունենա գեղագիտական չափորոշիչները: Հանգստյան օրերի ծրագրեր կազմելու համար առավել հարմար կլինեն երեկոյան ժամերը:
Ջրհոս
Ջրհոսներն օրը կանցկացնեն դրական տրամադրությամբ և հանգստյան օրերի հետ կապված ամենավառ սպասումներով: Կհաջողվի պահպանել անհրաժեշտ կապերը, վերականգնել արդարությունը, ամրացնել փոխադարձ համակրանքը նրանց հետ, ով ձեզ դուր է գալիս: Հնարավոր է, որ ձեզ նկատի շատ ազդեցիկ մի անձնավորություն: Լավատեսություն կներշնչեն ճանապարհորդության, կրթության, արձակուրդի հետ կապված միտումները: Երեկոյան իրադարձությունները կհուշեն, որ հանգստյան օրերի հետ կապված ձեր ոչ բոլոր հույսերն են արդարացված:
Ձկներ
Օրվա ընդհանուր ֆոնը դրական է: Սպասվում է խնդիրների փափուկ լուծում, դժվար կացությունից հաջող ելք: Որոշ իրադարձություններ կզարգանան ոչ ստանդարտ սցենարով, ինչը ձեզ հույս կներշնչի անսովոր հանգստյան օրերի կամ նույնիսկ ընդհանրապես ձեր ճակատագրի էական շրջադարձի: Օրվա վերջում կհասկանաք, որ դեռևս ավելի շուտ վերադառնում եք անցյալ, քան շարժվում եք դեպի ապագա: Հանգստյան օրերի համար ավելի լավ է ծրագրել գործողությունների ծանոթ, հարմար ծրագիր, որը ոչ մի դեպքում չի դավաճանի: