Armenian text to speach

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավարը չի հաշտվում կադրերի հետ. փոփոխություններ կլինեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավար Վիգեն Ավետիսյանն այդ պաշտոնում նշանակվելուց հետո չի կարողանում հաշտվել նախկին ղեկավար Եղիշե Տերտերյանի կողմից նշանակված կադրերի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչությունների պետերը հիմա անորոշ վիճակում են, չգիտեն, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց: Որոշ տեղեկություններով` այս ընթացքում 4-5 աշխատող է ազատվել աշխատանքից:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Ավետիսյանը նախկին ղեկավարի օրոք աշխատանքի ընդունվածներին այնպիսի հանձնարարականներ է տալիս, որ չեն կարողանում դա կատարել, եւ ապա նկատողություն է տալիս: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց տեսչական մարմնի իրազեկման եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանի հետ: «Աշխատանքից ազատման վերաբերյալ կարող եմ ասել, որ մարդիկ իրենց սեփական դիմումի համաձայն են ազատվել աշխատանքից», – նշեց նա»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս