ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 5-րդ նիստը՝ հետևյալ օրակարգով.

1.  Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 5-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.  Սողոմոն Բալյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
3.  Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական
ընկերությունների կողմից 2018 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման
ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելու մասին:
4. «Երևանտրանս» և «Ձևավորում» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2017 թվականի տնտեսական
գործունեության արդյունքներով հաշվարկված շահութաբաժինների վճարումը Երևանի բյուջե սահմանված ժամկետում
չկատարելու համար տոկոսների հաշվարկումից ու վճարումից ազատելու մասին:
5.  Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ավագանու 2009 թվականի ապրիլի 2-ի N38 որոշումն անվավեր ճանաչելու
մասին:
6.  Երևան համայնքի կամավոր խնդիրները և սոցիալական աջակցության չափորոշիչները սահմանելու, կամավոր
խնդիրների լուծման նպատակով Երևանի քաղաքապետի սեփական լիազորությունների իրականացման և դրանց համար
անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը հաստատելու մասին:
7.  Երևան համայնքի սեփականություն համարվող Չեխովի փողոցի հ.24 շենքի հ.11 բնակարանն անհատույց օտարելու
մասին:
8.  Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
9.  Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի N182-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:




Լրահոս