ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է փոխվարչապետը հանդիպել ՔԿ ծառայության պետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության նախկին նախարար Արտակ Զեյլանյանի հրաժարականը թերեւս միակը չի լինելու համակարգում: Եվ լուրեր կան, որ ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանին եւս հասկացրել են, որ պետք է հրաժարական ներկայացնի: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հետ ՀՀ կառավարությունում հանդիպել է:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունիսի 9-ին հրաժարականի դիմում ներկայացրեց Արտակ Զեյնալյանը: Նրա հրաժարականը կապեցին դատարանների շուրջ ստեղծված աղմուկի, ինչպես նաեւ Ազգային ժողովում իշխող ուժի կողմից դժգոհությունների հետ: Սակայն լուրեր կան, որ հրաժարականի հիմքերից մեկն է եղել նաեւ ԱԱԾ-ի բացահայտումը: Ինչպես հայտնի է, ապրիլի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել «Արմավիր»ՔԿՀ-ում եւ մի շարք բացահայտումներ էր արել: Ասել է թե` ԱԱԾ-ի բացահայտումը պատասխանն էր ՀՀ արդարադատության նախարարին եւ ՔԿծառայության պետին, որՔԿՀ-ներումոչինչ էլ չի փոխվել:

Նախկին նախարար Արտակ Զեյնալյանը անպատասխան չթողեց`խոսելով ՔԿՀ-ներում ԱԱԾ իրականացրած ստուգումների տեսագրությունների մասին. «Կարծում եմ` այդ ամենի գնահատականը կտա ծառայողական քննությունը: Մտածե՛ք, խնդրեմ, արդյոք քրեակատարողական հիմնարկներում բան չի՞ փոխվել»:

Իսկ լրագրողների հարցին, թե ինքն այսպես կասկածի տակ չի դնում արդյոք ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութում առկա փաստերը, Արտակ Զեյնալյանը պատասխանել էր, որ իրականացվում է նախաքննություն, որը կպարզի` այդ ամենը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:

Ինչեւէ, Արտակ Զեյնալյանի գնալուց հետո ՀՀ արդարադատության նախարարությունում կրքերը չեն հանդարտվում: Մասնավորապես, ՔԿՀ-ներում տարածված լուրերի համաձայն` ԱԱԾ-ի բացահայտումը պատահական բացահայտում չէ, եւ ՔԿՀ-ներում իրավիճակը փոխելու համար պետք է նաեւ աշխատանքից ազատեն ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանին, քանի որ նա է նախկին նախարարին սխալ զեկուցել, որ ՔԿՀ-ներում ամեն ինչ վերահսկվում է, եւ պահպանվում է կարգուկանոնը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցեր էր ուղղել ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանին, եւ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ:

-Պարո՛ն Մխոյան, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն`օրերս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ձեզ կանչել է ՀՀ կառավարություն` հանդիպման: Ի դեպ, Ձեր եւ ՀՀ փոխվարչապետի հանդիպումը կայացել է այն ժամանակ, երբ դեռեւս ՀՀ արդարադատության նոր նախարարը նշանակված չի եղել: Արդյոք եղե՞լ է նման բան, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչո՞ւ է փոխվարչապետը Ձեզ կանչել կառավարություն, եւ ի՞նչ եք զրուցել նրա հետ:

-Այո, Ձեր կողմից նշված հանդիպումը կայացել է: Հանդիպման նախաձեռնողը եղել եմ ես: Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ ծառայության հետ կապված ծրագրեր եւ խնդրել ֆինանսական միջոցների հատկացում:

-Արդյոք Ձեր հրաժարականի մասին խոսք եղե՞լ է:

-Հրաժարականի մասին խոսք չի եղել:

-Լուրեր կան, որ Ձեր ազատման հարցը բարձրացվել է, եւ առաջիկայում Դուք հրաժարական եք տալու: Կա՞ նման բան, թե՞ոչ:

-Ազատման հարցի բարձրացման վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Քնար Մանուկյան




Լրահոս