Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը, ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը, Լոռու մարզպետ Ա.Ս. Ղուկասյանը,Ազգային ժողովի պատգամավոր Ա.Ի.Սանդիկովը, ՀՀ-ում Ռուսաստանի առևտրի ներկայացուցիչ Ա.Վ.Բաբկոն, ինչպես նաև Հայաստանում ռուսական գործարարների «Հերմես» ակումբի անդամները հանդիպեցին Հայաստանիռուս-մոլոկանների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում`ռուսական մոլոկանների բնակության վայրում:
Հայաստանում ռուս-մոլոկանները ապրում են մոտ մեկ ու կես դար, սակայն նրանք չեն կորցրել իրենց օրենքներն ու ավանդույթները: Ֆիոլետովո գյուղի ավագը՝ Ա.Ի.Նովիկովը, հյուրերին ներակայացրեց մոլոկանների համայնքի կյանքը, պատմությունն ու սովորույթները: Հանդիպումը տեղի ունեցավ նաև գյուղական դպրոցում աշակերտների հետ, որտեղ Իվան Տելեգինը լավագույն շրջանավարտներին առաջարկեց պրակտիկա անցնել ՎՏԲ-Հայաստան Բանկում:
ՎՏԲ-Հայաստան բանկը պատրաստ է աջակցել Ռուսաստանի մոլոկանների համայնքին և նպաստել իր ենթակառուցվածքի, կրթության, մշակույթի զարգացմանը ու կենսամակարդակի բարձրացմանը: