ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտի 1-ի բացահայտումը՝ հասարակության պահանջ. Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ դատարանը որոշեց բավարարել վերաքննիչ երկու բողոքները և կրկին կալանավորել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Միաժամանակ, դատարանը որոշել է, որ պետք է հետ կանչվի նաև գործը Սահմանադրական դատարանից, որտեղ այն ուղարկել էր Ընդհանուր իրավասության դատարանի դատավորը: Այդպիսով, մի քանի շաբաթ ազատությունից հետո երկրորդ նախագահը դարձյալ կալանավորվում է:

2018թ-ի հուլիսին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ։

Հուլիսի 28-ին նախկին նախագահն առաջին անգամ կալանավորվեց «Մարտի 1»-ի գործով։ Սակայն երկու շաբաթ անց նրան ազատ արձակեցին։ Ազատ արձակելու համար հիմք էր հանդիսացել Ռոբերտ Քոչարյանի՝ որպես նախկին նախագահի անձեռնմխելիության մասին Սահմանադրության դրույթը։

Քոչարյանին ազատ արձակելուց հետո՝ նոյեմբերի 15-ին, Վճռաբեկ դատարանը գործը հետ ուղարկեց Վերաքննիչ դատարան նոր քննություն իրականացնելու համար։ Եվ 2018թ-ի դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը վճիռ կայացրեց նախկին նախագահին կրկին կալանավորելու մասին։ Այդ օրվանից Քոչարյանը կալանավայրում էր մինչև 2019թ-ի մայիսի 18-ը։ Այդ օրը, քննելով Քոչարյանի փաստաբանների՝ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը, դատավոր Դավիթ Գրիգորյանը Քոչարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջնորդությունը:

Սակայն Քոչարյանն իր դեմ առաջադրված ոչ մի մեղադրանք չի ընդունում և դրանք որակում է որպես Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքական պատվեր և վենդետա։ Սակայն ընդգծենք, որ յուրաքանչյուր անգամ հանրությունը ոգևորությամբ է ընդունում Ռոբերտ Քոչարյանին կալանավարելու հանգամանքը:

Եվ որքան էլ, Քոչարյանը դա ընկալում է որպես զուտ քաղաքական պատվեր կամ վենդետա, սակայն պարզ է մեկ բան, որ Քոչարյանին կալանավայրում տեսնելը կարծես թե հասարակական պահանջ է եւ հանրությունը ցանկանում է բնացահայտված տեսնել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը, իսկ Քոչարյանը համարվում է այդ դեպքերի պատասխանատուներից մեկը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս