ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանի քաղաքապետին սպառնացել են սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հեղափոխությունից հետո քաղաքացիների կողմից իրավապահներին դիմումները շատացել են: Ուշագրավն այն է, որ տարբեր պաշտոնատար անձանց դեմ իրավապահներին սուտ տեղեկություններ տված քաղաքացիները հայտնվել են դատարաններում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թավշյա հեղափոխությունից հետո հասարակության շրջանում սկսվել է մի իրավիճակ, որ ոմանք, նախկինում ինչ-ինչ խնդիրներ ունենալով տարբեր մարդկանց հետ, նրանց մասին սուտ տեղեկություններ են հաղորդում իրավապահներին, իսկ իրավապահներն էլ, սկսելով քննությունը, որոշ ժամանակ հետո պարզում են, որ քաղաքացիները սուտ են խոսել, ստիպված են լինում«սուտ մատնության» հատկանիշներով մեղադրանք առաջադրել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արման Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա Իջեւան քաղաքի Անկախության փողոցի թիվ 5 հասցեում գտնվողշենքի հարակից տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի եւ թույլտվության ինքնակամ իրականացրել է բետոնապատման եւ մետաղական ցանկապատի տեղադրման աշխատանքներ: Վարդան Ղալումյանը, լինելով Իջեւան համայքնի ղեկավար, իր իրավասության սահմաններում 2018թ. նոյեմբերի 29-ին վարչական վարույթ է հարուցել Արման Մանուկյանի նկատմամբ եւթիվ 100 կարգադրությամբ իր ենթակայության տակ գտնվող համապատասխան ծառայությանը հանձնարարել կասեցնել ինքնակամ շինարարական աշխատանքները:

Այսպիսով, վարչական վարույթի մասին տեղեկացվում է Արման Մանուկյանը, եւ որպեսզի կանխի քաղաքապետ Ղալումյանի կատարած գործողությունները, 2018թ. նոյեմբերի 29-ին` ժամը 13:30-ի սահմաններում, գնացել է համայնքապետարան եւ համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի աշխատասենյակում նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված տվել է բռնություն գործադրելու սպառնալիք: Մասնավորապես, նա քաղաքապետ Ղալումյանին ասել է, որ կկրակի եւ կսպանի` ցանկանալով այդկերպ հարկադրել նրան հրաժարվելու իր լիազորությունների իրականացումից:

Այս արարքի համար Արման Մանուկյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Քնար Մանուկյան




Լրահոս