Նոյեմբերյանում մեկ ամիս է, ինչ խմելու ջրի խնդիր կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջերմաստիճանը մոտենում է 40 աստիճանին, Նոյեմբերյան քաղաքում շուրջ մեկ ամիս է, ինչ խմելու ջրի խնդիր կա: Քաղաքն ինքնահոս եղանակով խմելու ջուր է ստանում Նոյեմբերյանից 57 կմ հեռավորությամբ գտնվող Գիժսարից եւ Բերդավան գյուղի խորքային հորերից պոմպերի միջոցով: Քաղաքի` անհատական տներից բաղկացած թաղամասերում խմելու ջրի խիստ պակաս է զգացվում. թաղամաս կա, որ մեկ ամիս ջուր չի ստանում, մարդիկ ավտոմեքենաներով խմելու ջուր են կրում Նոյեմբերյան քաղաքի մոտակա աղբյուրներից, այլ բնակավայրերից:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ Նոյեմբերյան ենթատեղամասի պետ Էդիկ Միքայելյանը ընդունեց, որ խմելու ջրի պակաս կա, Գիժսարի ջրագծում վթարներ գոյություն ունեն: Նա ասաց, որ իրավասու չէ ավելի շատ տեղեկատվություն հաղորդելու: 3 անգամ զանգահարեցի «Վեոլիա ջուր» ընկերության «Թեժ գիծ», սակայն ամեն անգամ հեռախոսում հնչում էր, թե տվյալ պահին ընկերության օպերատորները զբաղված են:

Ոսկան Սարգսյան




Լրահոս