Որոշվեց՝ ովքե՞ր կհրավիրվեն Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով հարցաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին: Եվ, ահա, այդ հանձնաժողովը` նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, այս օրերին ակտիվ գործում է:

Մասնավորապես, նրանք պարբերաբար նիստեր են անցկացնում, քննարկումներ ունենում, որոնք սակայն դռնփակ են լինում, եւ մանրամասներ այնքան էլ չեն հրապարակվում:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ եւս խորհրդարանում տեղի է ունեցել այդ հանձնաժողովի հերթական դռնփակ նիստը: Այդ հանձնաժողովի անդամները մշտապես նշել են, թե երբեւէ կաշկանդված չեն լինելու հանձնաժողով հրավիրել այս կամ այն պաշտոնյայի:

Եվ, ահա, տեղեկացանք, որ երեկվա նիստում արդեն որոշվել է, թե ովքեր են լինելու առաջին պաշտոնյաները, որոնք կհրավիրվեն հանձնաժողով:

Ցանկը դեռեւս գաղտնի է պահվում, բայց առաջիններից մեկը կլինի նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, մի շարք զորամասերի հրամանատարներ ու նաեւ որոշ զինվորականներ:




Լրահոս