Վոլոդյա Ֆրանգուլյանը պարտվեց ադրբեջանցուն. Մինսկ 2019

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են եվրոպական երկրորդ խաղերը: Մեր ազատոճային ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում 0:6 հաշվով պարտություն կրեց Ադրբեջանի ներկայացուցիչ Հաջի Ալիեւից եւ լքեց պայքարը:

Հավելենք, որ Վոլոդյան կստանա սփոփիչ գոտեմարտի իրավունք եւ կպայքարի բրոնզե մեդալի համար միայն այն դեպքում, եթե ադրբեջանցի ըմբիշը հասնի եզրափակիչ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս