Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի դեմ դատական հայց է ներկայացվել դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հասմիկ Պետրոսյանը դատի է տվել մարզպետ Տիգրան Պետրոսյանին` պահանջելով, որ մարզպետը 2019 թվականի մարտի 29-ի որոշումը անվավեր ճանաչի:
Նա պահանջում է, որ իրեն վերականգնեն Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնում եւ հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձեն: