ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավ լուր Ծաղկաձորում հանգստացողների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը վերջին օրերին պարբերաբար հեռախոսազանգեր է ստանում ներգնա տուրիզմով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներից` կապված ճոպանուղու աշխատաժամերի հետ: Պարզվում է` Հայաստանի տուրիստական քաղաք համարվող Ծաղկաձորում ճոպանուղին աշխատում է առավոտյան ժամը 9.30-ից մինչեւ 17.30-ը ընկած ժամանակահատվածը: Եւ ճոպանուղու շուտ փակվելու պատճառով շատ զբոսաշրջիկներ չեն հասցնում օգտվել դրանից: «Ժողովուրդ» օրաթերթը ճոպանուղու ղեկավարությունից հետաքրքրվեց, թե ինչն է դրա պատճառը:

«Կարգն է այդպես, միշտ ճոպանուղին այդ ժամերի ընթացքում է աշխատել»: Ի դեպ, մեր հեռախոսազանգից հետո 30 րոպեով ավելացվել է աշխատանքային ժամը: Այսինքն` մեր հեռախոսազանգից հետո ճոպանուղին փակվում է ոչ թե 17.30-ին, այլ 18.00-ին: Ի դեպ, ճոպանուղուց մեզ հայտնեցին, որ առաջիկայում հնարավոր է, որ եւս 30 րոպեով ավելանա աշխատաժամը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս