Աճ` անկումով. ինչպիսին է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները: Այս տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3 տոկոսով: Աճ արձանագրվել է նաեւ շինարարության ոլորտում` 6.1 տոկոսով, առեւտրի շրջանառության ոլորտում` 9.4 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի ծավալների դեպքում արձանագրած աճը կազմել է 5.6 տոկոսի չափով:

Փոխարենը էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում է անկում գրանցվել` 7.4 տոկոսով: Չնայած տնտեսական աճին`արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում է անկում արձանագրվել` 2.6 տոկոսով. միայն արտահանման ծավալները այս տարվա հինգ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 0.9 տոկոսով նվազել են, իսկներմուծումը` 3.4 տոկոսով: Ի դեպ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների մասին տվյալները բացակայում են:




Լրահոս