ArmLur.am-ի խմբագրություն քիչ առաջ ահազանգեց Աժ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Բանն այն է, որ Արմավիրի մարզի սահմանամերձ մի շարք համայնքներում գյուղացիները՝ աշխատուժի բացակայության պատճառով չեն կարողանում բերքահավաք իրականացնել:
«Բերքը՝ ծիրանը հասել է, ամեն օր պետք է հավաքես, հնարավոր չէ մեկ ամիս առաջ «պռոպուսկ» հանես: Դպրոցականներին չեն թողնում, գոնե, որ գան մի երկու կոպեկ աշխատեն: Աշխատող չկա, հիմա կանգնել ենք «տուպիկի առաջ», ո’չ կարողանում ենք մարդ մտցնել, ո’չ կարողանում ենք հավաքել բերքը»,-ասաց Լյովա Խաչատրյանը :
Նախկին պատգամավորի խոսքով՝ վաղն առավոտյան գյուղացիները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել: