Ազգային ստադիոնը կկառուցվի Երեւանից դուրս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր կայացավ 18-րդ ժողովը, որի ավարտից հետո ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

ՀՖՖ նախագահը անդրադառնալով Ազգային ստադիոնի կառուցման խնդրին նշել է, որ ստադիոնը կառուցվելու է Երեւանից դուրս.«Ազգային ստադիոնը կկառուցվի Երեւանից դուրս, որովհետեւ Երեւանը խիստ կառուցապատված է: Այդ ամենը կնպաստի նաեւ մարզերի զարգացմանը»:

Արթուր Վանեցյանը խոսեց նաեւ «Հրազդան» ստադիոնի մասին. ««Հրազդան» ստադիոնը վերակառուցելու համար անհրաժեշտ են մեծ գումարներ, որը ՀՖՖ-ն չունի:Հարկավոր են նոր ներդնողներ, ինչն էլ փնտրում է ստադիոնի սեփալանատերը: Բայց ինչպես էլ որ վերակառուցվի այն, միեւնույն է, միջազգային մակարդակի խաղեր անցկացնել չի ստացվի»,-ասել է Վանեցյանը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս