Beeline-ը և Նիկիտա Մոբայլ ՍՊԸ հայտարարում ենMobile ID ծառայության գործարկման մասին, որը բջջային հեռախոսի օգնությամբ անձի նույնականացման և էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթղթերի վավերականացման արդյունավետ գործիք է: Ծառայությունն իրականություն է դարձել Beeline-ի, Նիկիտա Մոբայլի և Հայաստանում միակ սերտիֆիկացիոն կենտրոնի՝ ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ:
Ծառայությունը թույլ է տալիս բաժանորդներին իրականացնել նույնականացում համացանցումև էլեկտրոնային ստորագրել փաստաթղթերըMobile ID-ի շնորհիվ՝ առանց քարտ կարդալու սարքի: Դրա շնորհիվ հնարավոր է դառնում առցանց բոլոր գործարքների իրականացումը՝ միայն բջջային հեռախոսի օգնությամբ:
«Mobile ID-ի գործարկումը նշանակալից իրադարձություն է ոչ միայն Beeline-ի, այլև ամբողջ Հայաստանի համար: Սա հերթական քայլ է դեպի ավելի թափանցիկ, հարմար և արագ հարաբերություններ՝ քաղաքացիների, պետության և բիզնեսի միջև: Ես շատ հպարտ եմ, որ հենց Beeline-ն է շարունակում առաջինը ներդնել նորարարություններ, որոնց շնորհիվ մեզ շրջապատող թվային աշխարհը դառնում է ավելի պարզ և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Նիկիտա Մոբայլ ՍՊԸ, լինելով նորարարական ընկերություն, ավելի քան 10 տարի գործում է հայաստանյան շուկայում, մշակելով հետաքրքիր նախագծեր և ներդնելով թվային ոլորտի համաշխարհային նորույթները Հայաստանում, ինչի վառ օրինակն է Mobile ID: Mobile ID-ի ներդրումը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերին և հանդիսանում է, կարևոր, եթե ոչ ամենաորոշիչ, գործիքներից մեկը Հայաստանի թվային տրանսֆորմացիայի գործընթացում: Այն դարձնում է բջջային հեռախոսը «կախարդական փայտիկ», առցանց տիրույթում գործարքներ իրականացնելու համար՝ գտնվելով աշխարհի ցանկացած կետում: Ծառայության գործարկումը կնպաստի Հայաստանի դիրքերի բարելավմանն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային ռեյտինգային աղյուսակներում, ինչպիսիք են Համաշխարհային բանկի կողմից իրակականցվող Doing Business-ը և ՄԱԿ-ի E-Government development index-ը» -նշեց Նիկիտա Մոբայլլ ՍՊԸ հիմնադիր Արա Յաղջյանը:
Ծառայությունը թույլ է տալիս առցանց գործարքներ իրականացնել՝ ապահովելով անձնական տվյալների ևառցանց իրականացվող գործարքների անվտանգությունը, թույլ է տալիս, մասնավորապես,նվազեցնել պետական կառույցներն անձնապես այցելելու անհրաժեշտությունը:
Ծառայությունից օգտվելու համար պետք է գործող նույնականացման էլեկտրոնային eID քարտով դիմել Beeline և ստանալ հատուկ USIM քարտ, որն ունի ներդրված Mobile ID ծառայությունը: Այնուհետ անհրաժեշտ է ակտիվացնել ծառայությունը՝ հետևելով www.mobileid.am կայքում տեղադրված հրահանգներին: USIM քարտի արժեքը՝ կազմում է 2000 ՀՀ դրամ , իսկ Mobile ID ծառայության արժեքը 600 ՀՀ դրամ:
Սպասարկման հարցերով բաժանորդները կարող են դիմել 010590330 հեռախոսահամարով: