ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանը բանավեճի է հրավիրել պալատի նախագահ Լևոն Յոլյանին և վիճարկում է վերջինիս կողմից կայացված որոշումը, ըստ որի վարչությունը պետք է լուծարվի:
Այսօր ArmLur.am-ը զրուցել է վարչության պետի հետ, որն անդրադարձել է պալատում ընթացող գործընթացներին, Յոլյանի և իր հարաբերություններին: Մամիկոնյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ իր համար զարմանալի էր խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի հաշվետվության ժամանակ պատգամավորների արձագանքը, քանի որ իր խոսքով, պալատը շատ արդյունավետ է աշխատել: Մամիկոնյանն այս հանգամանքը բացատրեց նրանով, որ հենց պալատի նախագահը չի կարողացել ներկայացնել կատարված աշխատանքը:
Մանրամասները`տեսանյութում