Սկսվում է մրցաշարի թեժ հատվածը. Copa America

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայում շարունակվում է Ամերիկայի Գավաթի այս տարվա խաղարկությունը:

Արդեն ավարտվել է խմբային փուլը, եւ հայտնի են 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները`

Բրազիլիա-Պարագվայ

Վենեսուելա-Չիլի

Կոլումբիա-Չիլի

Ուրուգվայ-Պերու

Աշխարհի հնագույն մրցաշարերից մեկը կրկին աչքի է ընկնում իր հետաքրքրությամբ եւ անկանխատեսելիությամբ:

Խմբային փուլիցհետո, կարծում ենք, վառ ընդգծվեց այն փաստը, որ այս խաղարկության գլխավոր ֆավորիտները Բրազիլիայի, Ուրուգվայի եւ Կոլումբիայի հավաքականներն են:

Խմբային փուլում նրանց ցուցադրած խաղը տարբերվում էր մյուս բոլոր հավաքականներից: Չնայած այն փաստին, որ «Կոպա Ամերիկա»-ի վերջին 2 խաղարկությունների եզրափակիչների մասնակիցները եղել են Արգենտինան եւ Չիլին, ցավով կարելի է նշել, որ այս երկուանվանի հավաքականները այս տարի այդքան էլ չեն տպավորում:

Արգենտինայի հավաքականը մի կերպ խուսափեց խայտառակությունից եւ «ճողոպրեց» 1/4 եզրափակիչ: Հաղթելով Քաթարի հավաքականին` նրանք փոքր-ինչ կարողացան վերականգնել սասանված հեղինակությունը եւ այժմ փլեյ-օֆֆ փուլումուժերը կչափեն Վենեսուելայի ընտրանու դեմ:

Առաջին հայացքից թվացյալ հեշտ հանդիպումը արգենտինացիների համար կարող է դառնալ հերթական «սարսափ ֆիլմը»: «Ալբեսելեստեն» կարողացավ հաղթել Քաթարի հետ կարեւորագույն հանդիպումը, սակայն, հավատացեք, այդպիսի խաղ ցուցադրող հավաքականը կարող է հաղթել միայն քաթարների: Վենեսուելան այս խաղարկությունում արդեն հասցրել է ոչ-ոքի խաղալ մրցաշարի կազմակերպիչ Բրազիլիայի ընտրանու հետ: Հզոր «պենտակամպեոններից» միավոր կորզող թիմը այս Արգենտինայի արգելքը հաղթահարել կարող է նույնիսկ առանց մեծ բարդությունների:

Չիլիի հավաքականը, ի տարբերություն Աշխարհի կրկնակի չեմպիոնների,ավելի լավ է անցկացնում մրցաշարը:

Միայն վերջինտուրում պարտվելով Ուրուգվայի ընտրանուն` նրանք խմբից դուրս եկան երկրորդ հորիզոնականով, որի արդյունքում էլ ստիպված են ուժերը չափել ուղղակի ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող կոլումբացիների հետ:

Չիլի-Ուրուգվայ խաղը կմնա այս խաղարկության ամենահիշվող հանդիպումներից մեկը` շնորհիվ ուրուգվայցիների հարձակվող Լուիս Սուարեզի, որը դրվագներից մեկում մրցավարից 11մ հարված էր պահանջում այն բանի համար,որ չիլիացիների դարպասապահ Արիասը ձեռքով հեռացրել էր գնդակը «Պիստոլերոյի» հարվածից հետո: Սա այս առաջնության գլխավոր զավեշտն էր:

Անցնենք Չիլիի մրցակցին, որը կարծես «վիրավոր գազանի» նման հոշոտում է բոլոր մրցակիցներին: Կոլումբիայի հավաքականը խմբում գրանցեց 100%-անոց ցուցանիշ եւ անցավ մյուս փուլ: Վերջին տարիների անհաջողություններից հետո կոլումբացիները ուշքի են եկել եւ փորձում են գրանցել նշանակալի հաջողություն: Այս խաղի գլխավոր ֆավորիտը հենց Կարլուշ Կեյրուշի սաներն են,սակայն չպետք է մոռանալ` Չիլին շատ լավ գիտի` ինչպես հաղթել Ամերիկայի Գավաթում:

Արդեն բազմիցս նշել ենք,որ խաղարկության ֆավորիտը Բրազիլիայի հավաքականն է:Այս փուլում Աշխարհի հնգակի չեմպիոններըմրցելու են Պարագվայի հավաքականի դեմ:Այստեղ հաղթողի վերաբերյալ երկու կարծիք լինել չի կարող: Բրազիլիան անսահման ավելի ուժեղ է, մրցաշարը անցկացվում է Բրազիլիայում, Պարագվայը այս փուլում հայտնվել է միայն բախտի «մեծ չափաբաժին» ունենալու շնորհիվ: Բրազիլիան ֆավորիտ է այս զույգում, եւ եթե «Նորինմեծություն» ֆուտբոլը մեզ համար նոր անակնկալներ չի պատրաստել, ապա կիսաեզրափակչում կտեսնենքհենց բրազիլացիներին:

Ուրուգվայ-Պերու: Թերեւս կարելի է այս խաղը համարել ամենաանկանխատեսելին, որովհետեւ արենայում են լինելու պերուացիները: Անկանխատեսելի ֆուտբոլի կողմնակիցները կփորձեն արժանի մրցակից լինել Կավանիի եւ Սուարեզի հավաքականին: Ուրուգվայը այս խաղարկությունում հիանալի ֆուտբոլ է ցուցադրում, եւ դժվար է պատկերացնել, որ Պերուն կարող է կանգնեցնել նրանց,սակայն խմբային փուլից կարելի է ենթադրել, որ նրանք պատրաստ են պայքարի, եւ բրազիլացիներից 0:5 հաշվով պարտությունը ամենեւին էլ չիխոսում այն մասին, որ Ուրուգվայը կարող է հանդիսանալ այս հանդիպման վառ ընդգծված ֆավորիտը:

Իսկ վերջում մեծ կսկիծով հարկավոր է արձանագրել, որ Բրազիլիայում շարունակվում է աշխարհի խոշորագույն մրցաշարերից մեկը, սակայն գլխավոր ինտրիգը ոչ թե չեմպիոնի հարցն է, այլ Լեո Մեսսիի միջազգային տիտղոս նվաճել-չնվաճելը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս