ԵՊԲՀ-ում դրական արդյունքներ են արձանագրվել, խնդիրները եղել են էպիզոդիկ. ՊՎԾ ներկայացուցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդն այսօր արտահերթ նիստ էր գումարել՝ օրակարգային 3 հարցով: Օրակարգի առաջին հարցը զեկուցեց Բժշկական համալսարանում իրականացված ուսումնասիրության խմբի ղեկավար Դավիթ Ադյանը:

Դավիթ Ադյանը շեշտեց, որ ՊՎԾ-ի արձանագրած խնդիրները դրվագային բնույթ են կրում, և ԵՊԲՀ-ում բավականին դրական արդյունքներ են արձանագրվել: Նա նշեց, որ արձանագրված ցանկացած խնդիր արագ արաձանք է ստացել բուհի ղեկավարության կողմից:

«Նույնիսկ խնդիրներ կան, որոնք ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են և ուսումնասիրության ավարտին արդեն իսկ վերացված են եղել ամբողջովին», – ասաց Դավիթ Ադյանը։

ՊՎԾ պաշտոնյան արձանագրեց՝ ԵՊԲՀ-ում իրականացրած ուսումնասիրությունների վերաբերյալ ՊՎԾ տարածած հայտարարությունում այն դրական միտումները, որոնք արձանագրվել են տարիների ընթացքում, գուցեև այդքան հստակ ներկայացված չեն եղել։ Մասնավորապես, նա ասաց , թե հանրապետության գրեթե բոլոր բուհերում եղել է եկամտային մասի անկում. «Այնինչ, Բժշկական համալսարանում կրթության ծառայությունների մատուցումը եկամտի մասով ունեցել է աճ։ Արձանագրվել է նաև, որ տարիների ընթացքում աշխատավարձերի դինամիկ աճ է եղել, լիկվիդային գնից 2,5 անգամ էժան գնով գույք է ձեռք բերել, ԵՊԲՀ-ի համալսարանական հիվանդանոցներում եկամուտների զգալի աճ է գրանցվել»։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ՊՎԾ ներկայացուցիչներին կառուցողական և արհեստավարժ աշխատանքի համար և ևս մեկ անգամ շեշտեց, որ ՊՎԾ-ի տեղեկանքում արձանագրված առաջարկների զգալի մասը ընդունվել է ի գիտություն, և արդեն իսկ հետևողականորեն աշխատանքներ են տարվում՝ խնդիրները շտկելու ուղղությամբ:

Նիստի ընթացքում միաձայն որոշում ընդունվեց նաև Մանկական արյունաբանության եւ ուռուցքաբանության ամբիոն հիմնադրելու մասին, և ամբիոնի կազմավորման աշխատանքները հանձանարարվեց ռեկտորի խորհրդական Գևորգ Թամամյանին:

ԵՊԲՀ աշխատակազմ




Լրահոս