Խոշոր հարկատուների մեծ մասն ավելացրել է հարկային վճարումները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը: Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով` հազար խոշոր հարկատուների ցանկը չնչին փոփոխությունների է ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցանկի հիմնական առաջատարները պահպանել են իրենց դիրքերը: Խոշոր հարկատուների մեծ մասն ավելացրել է հարկային վճարումները, մի մասը` նվազեցրել, իսկ մի քանիսն էլ չեն հայտնվել ցանկի առաջին տասնյակում:

Ուշագրավ է, որ 4-րդ տեղը զբաղեցնող ՀԷՑ-ին հաջորդում է հանքարդյունաբերությամբ զբաղվող «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը: ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում զբաղեցրել է ցանկի 5-րդ տեղը` վճարելով 4 մլրդ 295 մլն դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարել էր 2 մլրդ 494 մլն դրամ հարկ ու տուրք: Ստացվում է, որ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը գրեթե կրկնապատկել է հարկային պարտավորությունները»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս