Սահմանադրության օրը քայլերթ կլինի. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին, պետական խորհրդանիշների հանրահռչակման «Մենք» շարժումը նախաձեռնել է հանրահավաք ու քայլերթ։

Ըստ էության, սա իշխող քաղաքական ուժի կողմից ուժի դրսեւորման հերթական ցույցն է, քանի որ այն կազմակերպվում է վարչական ռեսուրսի լայնածավալ ներգրավմամբ։

Հանրահավաքն ու քայլերթը կմեկնարկեն Ազատության հրապարակից, եւ արդեն իսկ, ըստ մեզ հասած տեղեկությունների, մոբիլիզացրել են ողջ վարչական ռեսուրսը՝ ցույց տալու համար, իբրեւ թե նախկինի պես վայելում են ժողովրդի գերակշիռ մասի անվերապահ աջակցությունը։

Պետական բոլոր գերատեսչություններ՝ մարզպետարաններ, քաղաքապետարաններ, նախարարություններ, գրություններ են ուղարկվել՝ խիստ հրահանգով, որպեսզի նշված քանակի մարդկանց մասնակցություն ապահովեն հուլիսի 5-ի հանրահավաքին ու քայլերթին։ Միջոցառումը կմեկնարկի նախնական պայմանավորվածությամբ՝ ժամը 19:00-ին։

Ինչեւէ, հետաքրքիր կլինի տեսնել, թե անգամ վարչական ռեսուրսի լայնամասշտաբ կիրառության դեպքում՝ որքա՞ն կլինի իշխանությունների «աջակիցների» թիվը։

Իշխանությունները, թերեւս, այս կերպ փորձում են շոշափել մարդկանց տրամադրությունները՝ հետագայում իրենց կողմից հռչակված վեթինգի եւ անցումային արդարադատության համար»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս