ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մարդիկ չեն գիտակցում դրա ծանր հետևանքները». Գառնիկ Իսագուլյանի հորդորը Սամվել Բաբայանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 4-ից Արցախում ստորագրահավաք է սկսվել Սահմանադրության  48-րդ հոդվածը փոփոխելու հարցը հանրաքվեի դնելու համար:  Այդ փոփոխությունները նախաձեռնել են Արցախի հերոս Սամվել Բաբայանի կողմնակիցները, որը հնարավորություն կտա Բաբայանին մասնակցելու Արցախի նախագահի ընտրությանը: ArmLur.am-ը այս և այլ թեմաների շուրջ զրուցել է  Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ:

«Սահմանադրական կարգը փոխլու այն ձևը, որը առաջարկում է Սամվել Բաբայանը, անընդունելի է. մարդիկ չեն գիտակցում դրա ծանր հետևանքները: Ես այդ թեզին կարգին դեմ եմ: Ես վստահ եմ, որ Ազգային ժողովը շատ հիմնավոր կերպով պետք է մերժի: Սամվել Բաբայանը, ցավոք սրտի, այս էտապում կատարում է գործողություններ, որոնք և’ միջազգային արենայում և’ Արցախ-Հայաստան հարաբերություններում առաջացնելու է բավականին լուրջ անջրպետ»,- ասաց  Գառնիկ Իսագուլյանը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս