Դավիթ Բաբայանը՝ Արցախում Սամվել Բաբայանի աջակիցների ստորագրահավաքի շեմն անցնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 4-ից Արցախում մեկնարկած ստորագրահավաքին արդեն միացել է 15 հազար քաղաքացի: Ինչպես հայտնի է, այն սկսվել է Սահմանադրության 48-րդ հոդվածը փոփոխելու համար, որը նախաձեռնել են Արցախի հերոս Սամվել Բաբայանի կողմնակիցները, որպեսզի վերջինս հնարավորություն ստանա առաջադրվելու որպես Արցախի նախագահի թեկնածու:

Սակայն այդքան ստորագրությունները բավարար չեն հարցը հանրաքվեի դնելու համար, եւ այն պետք է դեռ քննարկվի խորհրդարանում:

Այս առնչությամբ  ArmLur.am-ը զրուցել է Արցախի հանարապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

«Սահամադրական կարգը փոփոխության ենթարկելու նախագիծը, մինչև Ազգային ժողով հասնելը, պետք է մի շարք հարթություններով անցնի: Հանրաքվեի ժամանակ ժողովրդի մեծամասնությունը պետք է որոշի՝ այդ փոփոխությունն ընդունում է, թե ոչ:  Սա բավականին երկարատև գործընթաց է, որը դեռևս գտնվում է սկզբնական փուլում»,- պարզաբանեց Բաբայանը:

Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ Սահմանադրական կարգը փոխելու հարցին պետք է բազմակողմանի ձևով մոտենալ. «Մի կողմից մենք մի հայրենիք ենք, բայց մյուս կողմից գոյություն ունի Արցախի Հանարապետություն, եթե  Արցախի  քաղաքացիները չեն ընտրում  իրենց իշխանությունների կառավարման օղակները, ապա բազմաթիվ հարցեր են ծագում: Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանը պետք է ժողովուրդը տա»:

Մեր զրուցակիցը համոզված է, որ ամեն ինչ պետք է կատարվի օրենքի շրջանականերում, բայց նաև չի բացառում, որ հնարավոր է խնդիրներ լինեն:

«Բոլոր քաղաքական ուժերի կողմից որևէ ապակայունացումն անթույլատրելի է լինելու: Ժողովուրդն ինքն է որոշելու: Անհնարին է պարտադրել քաղաքացիներին, պետք է պարզապես ժողովրդի սրտերն ու հոգիները գրավել: Նորից եմ կրկնում՝ ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս