Կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը 13 հազար դրամով բարձրացնելու նախագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու նախագծին:

Կառավարության նիստի ընթացքում «Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկման ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմոֆին Գասպարյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ գործնական խնդիր են լուծում՝ բարձրացնելով նվազագույն աշխատավարձը, ի՞նչ է դա փոխում մարդկանց կյանքում:

Գեմոֆին Գասպարյանը պատասխանեց, որ 45 մարդ մասնավոր ոլորտում և 35 հազար մարդ պետական ոլորտում ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 55 հազար դրամ, կառավարությունն առաջարկում է, որ նվազագույն աշխատավարձը դառնա 68 հազար դրամ՝ բարձրանալով 23.6 տոկոսով: «Կան նաև բարելավման իմաստով այլ ազդեցություններ, որոնք Ազգային ժողովում կքննարկենք մեր գործընկերների հետ»,- մանրամասնեց Գասպարյանը:

Հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց:




Լրահոս