Հունիսի 26-ին, ժամը 20:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Պարգեւաշեն թաղամասի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Այրվել են Ա.Օ.-ին պատկանող տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ ամբողջությամբ (50 քմ) եւ տանիքում կոտակած մոտ 3 խմ փայտ: