Հայաստանի Հանրապետությունում 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կիրականացվի պետպատվերի շրջանակներում:
Որոշման նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
«Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է 0-18 տարեկան երեխաներ հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետական պատվերի շրջանակներում»,- ասաց Ավանեսյանը:
Ներկայում Հայաստանում հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ պետպատվերի շրջանակում է կատարվում մինչև 7 տարեկանների համար: