ՄԼՍ-ի առաջնության Արեւելյան Կոնֆերենցիայում կայացավ հերթական տուրը:
«ԴՍ Յունայթեդ»-«Օրլանդո Սիթի» խաղի 10-րդ րոպեին իր մասին հիշեցրեց Ուեյն Ռունին, ով սեփական կիսադաշտից կատարած ֆանտաստիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Այդ գոլը այդպես էլ մնաց միակը խաղում:
Սա անգլիացի հարձակվողի 9-րդ գոլն էր:
Հավելենք, որ Արեւելյան կոնֆերենցիայում Ռունիի թիմը այժմ 30 միավորով 3-րդն է, իսկ «Օրլանդո Սիթին» 18 միավորով 16-րդը:
Էդմոն Մարտիրոսյան