Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Գեղանիստ համայնքում, դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է հնչել գյուղի գլխավոր փողոցում գտնվող վուլկանացում Արգոնի զոդում՝ արհեստանոցում։
Դեպքի առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Գեղանիստ համայնքի ղեկավարի տեղակալ Կարապետ Եղոյնաի հետ: Վերջինս փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել մոտ երկու ժամ առաջ. «Զոդում անելու ժամանակ տարրան պետք է անպայման ջրով լցված լինի, որպեսզի կրակը ջերմությունից չընդարձակվի, բայց աշխատողը վերցրել և դատարակ վիճակում է զոդում արել, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել»:
Կարապետ Եղոյանի խոսքով՝ արհեստանոցի աշխատակիցներին հիվանդանոց են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի: