ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու Արթուր Դավթյանը նախկին գլխավոր դատախազներին չի հրավիրել միջոցառմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 1-ը Հայաստանում նշվում է որպես Դատախազության աշխատակցի օր: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնատար անձանց, մասնավորապես` նախաքննական մարմինների ղեկավարներին, հրավիրատոմսեր է ուղարկում դատախազության օրվա հետ կապված միջոցառմանը մասնակցելու համար: Ընդգծենք, որ անցած տարի` թավշյա հեղափոխությունից հետո, դատախազության 100-ամյակին նվիրված միջացառմանը հրավիրվել էին նաեւ նախկին գլխավոր դատախազները:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հետաքրքրվեց, թե արդյոք այս անգամ եւս նախկին գլխավոր դատախազներին կհրավիրեն միջոցառմանը: Ի պատասխան` դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Համակարգի 100-ամյակին նվիրված ՀՀ դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստին նախկին գլխավոր դատախազները հրավիրված են եղել:

Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս