ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆլեշի Բարսեղը դեմ առ դեմ զրուցել է իր դեմ «գործ տվողի» հետ. նոր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն իր նկատմամբ հարուցված երկրորդ քրեական գործով հարցաքննվել է եւ իր դեմ հաղորդում ներկայացրած անձի հետ առերեսվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, Բարսեղ Բեգլարյանն իր դեմ հարուցված երկրորդ քրեական գործով եւս չի ընդունել առաջադրված մեղադրանքը: Առաջիկայում հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 19-ին նրա դեմ նոր քրեական գործ էր հարուցվել: Ըստ տեղեկությունների` այն կապված է «Ֆլեշ» ընկերության բաժնեմասերի հետ, թեեւ Բարսեղ Բեգլարյանի պաշտպանը հերքել էր, որ քրեական գործն ընկերության բաժնեմասին է վերաբերում:

Հիշեցնենք, որ մինչ այս Բարսեղ Բեգլարյանին արդեն իսկ մեկ այլ գործով մեղադրանք էր առաջադրվել. նա, 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաեւ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Փաստական տվյալների համաձայն` Ն. Բեգլարյանին պատկանող «ՖլեշՄոտորս» ՍՊ ընկերությունից 2015 թվականի ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման համար ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «ՖլեշՄոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին եւ պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը: Այս գործով ընթանում է դատավարություն, սակայն Բ. Բեգլարյանը պնդում է, որ առաջադրված մեղադրանքը շինծու է:

Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս