2016-ին Ադրբեջանը Հայաստանին ցույց տվեց, որ կարող է հակամարտությունն այլ ճանապարհով լուծել. Հասանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խոսում եք խաղաղ կարգավորման, հարցը բանակցությունների ճանապարհով լուծելու մասի՞ն: Խնդրեմ: Երկար տարիներ շարունակ մենք ձեզ զիջման ենք գնում եւ բանակցություններ վարում»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:

Ադրբեջանցի նախարարի խոսքով՝ Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցման շուրջ:

«Ինչպես գիտեք, հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Հայկական կողմը մշտապես այն հարցն է բարձրացնում, որ բանակցությունների արդյունավետ անցկացման համար անհրաժեշտ է վստահություն ստեղծել եւ ճակատում կրակոցները նվազագույնի հասցնել: Կողմերը քննարկել են այս հարցերը, եւ այսպես ասենք՝ ճակատում կրակոցները նվազել են: Եթե հարցը վստահության ստեղծումն է, ապա, խնդրեմ, մենք դրան էլ գնացինք՝ հարցի լուծման նպատակով»,- հայտարարել է Զ. Հասանովը:

Նա միաժամանակ շեշտել է, որ 2016 թվականին Ադրբեջանը Հայաստանին ցույց տվեց, որ կարող է հակամարտությունն այլ ճանապարհով լուծել:




Լրահոս