Մատեիս դե Լիգտը պայման է դրել «Յուվենտուսի» առջեւ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն պարզից էլ պարզ է, որ Ամստերդամի «Այաքսի» հոլանդացի պաշտպան Մատեիս դե Լիգտը կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում»: Ինչպես տեղեկացնում է El Mundo Deportivo-ն, ֆուտբոլիստը թուրինյան թիմից պահանջել է անպայման պայմանագրի մեջ ավելացնել հրաժարագնի կետը այն պատճառով, որ նա հետագայում առանց խնդիր կարողանա տեղափոխվել այլ ակումբ:

Նշվում է, որ 19-ամյա պաշտպանի հրաժարագինը կկազմի 150մլն եվրո:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս