Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին Տիգրանակերտում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն գյուղատնտեսության բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ:
Հատուկ ուշադրություն է դարձվել ոռոգման եւ հակահրդեհային աշխատանքների իրականացմանը:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: