Որքան գումարով է Արսեն Թորոսյանը նշել իր ծննդյան տարեդարձը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ծննդյան տարեդարձը նշել է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում: Ի դեպ, նախարարն իր ծննդյան տարեդարձը նշել է բարձր տեխնոլոգիաների եւ ռազմաարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Էդգար Առաքելյանի, Համազասպ Դանիելյանի եւ այլոց հետ: Նշենք, որ իշխանության ներկայացուցիչները ծննդյան արարողությանը մասնակցել են ընտանիքներով:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը «Մարիոթ» հյուրանոցից հետաքրքրվեց, թե որքան արժե այնտեղ մեկ անձի սպասարկումը: Պարզվեց` հյուրանոցն առաջարկում է տարբեր գներ ունեցող փաթեթներ, որոնք սկսվում են 10 հազար դրամից. կան 12 հազար, 14 հազար, 16 հազար եւ 22 հազար դրամանոց փաթեթներ: Ի դեպ, այս փաթեթներում ներառված չէ ալկոհոլային խմիչքը. դրանք առանձին գներ ունեն, ինչը գրեթե կրկնակի է դարձնում 1 հոգու համար սահմանված գինը։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս