Վահե Գրիգորյանի «ահաբեկչական շոուն» որոշակի նպատակի հասել է. ինչ է սպասվում Քոչարյանի գործով. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բավականին հետաքրքիր իրավիճակ է առաջացել ՍԴ-ի շուրջ` ոչ միայն «նորընտիր» ՍԴ նախագահի, այլեւ օրերս վերաքննիչ դատարանի` Քոչարյանի մասով կայացրած որոշման մասով: ՍԴ նախկին անդամներից մեկը կարծում է, որ Վահե Գրիգորյանն ընդամենը շոու է ապահովում. «Քաղաքագիտորեն ասած` Օվերտոնի պատուհան է բացում։ Հասկանալի է՝ հիմնական թիրախն այս պահին Ռոբերտ Քոչարյանի` օգոստոսի 29-ին ՍԴ-ում քննվելիք գործն է, սակայն ողջ աբսուրդը նրանում է, որ Գրիգորյանը չի կարող մասնակցել այդ գործի քննությանը՝ որպես շահագրգիռ կողմ, նա եղել է Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդը, եւ ապա` հայտնի գաղտնալսումն ապացուցում է, որ նա չեզոք անձ չէ»:

Այդ «շոուն», մեր զրուցակցի կարծիքով, մի նպատակ է հետապնդում. «Հանրության, ՍԴ-ի վրա ճնշման փորձ է, որ հանրությունը հասկանա՝ Քոչարյանն է «հավերժ մեղավորը», ՍԴ-ն եւ նրա անդամներն էլ իրենց «զուսպ» պահեն Քոչարյանի գործի քննության ժամանակ»: Ի՞նչ ասել է «զուսպ»։

«Գիտեք, այս պահին արդեն ՍԴ-ում մթնոլորտը միանշանակ չէ՝ Վահեի, այսպես ասած, «ահաբեկչական շոուն» որոշակի նպատակի արդեն իսկ հասել է։ Եթե ՍԴ անդամներից որեւէ մեկը հատուկ կարծիք գրի, ասենք՝ Քոչարյանի նկատմամբ կայացվելիք որոշմանն առնչվող, եւ համաձայն չլինի ՍԴ կայացրած որոշման հետ, ապա այն կյանքի կոչելու խնդիր է առաջանալու:

Ի դեպ, ՍԴ-ում արդեն կան նման 2 հոգի, որոնք հատուկ կարծիք են գրել` մի դեպքում Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչոյի) ապօրինի հարստացման օրենքի հետադարձ ուժի կիրառմանը եւ Ռոբերտ Քոչարյանի` վճռաբեկ դատարանի նախկին որոշմանն ու կալանքին առնչվող։ Իշխանությունների հաշվարկի խորքում հատուկ կարծիքի թեզն է ընկած, եթե հանկարծ ՍԴ-ն որոշում կայացնի հօգուտ Քոչարյանի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս