Ինչո՞ւ Տարոն Մարգարյանի նախընտրելի կազմակերպությունը հաղթեց Հայկ Մարությանի օրոք. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից փորձեցինք ճշտել՝ կատարվե՞լ է արդեն 500 թանկարժեք նստարանների գնումը։ «Գնումը հայտարարվել է, մրցույթը շահողն արդեն կա»: Ո՞վ է։ «Նույն այն կազմակերպությունը, որը շահել էր նաեւ նախկինում»: Տարոնի «վա՞խտ»։ «Այո, ընդ որում՝ վերջինս ներկայացրել է նույն գինը` 160 հազար դրամ, ինչի առնչությամբ, այո, ժամանակին քաղաքապետի մեր թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խիստ կասկածելի են։ Ի դեպ, գնման տեխնիկական բնութագրերն այսօր եւս նույնն են»:

Պատճառը ո՞րն է։ «Կարծում եմ՝ քաղաքապետի կողմից առանց լրացուցիչ ուսումնասիրության է մրցույթը հայտարարվել։ Քաղաքապետը կա՛մ պետք է հիմնավորի, ասի` դա նորմալ գին է, ինչը նշանակում է` Փաշինյանը սխալ էր, կա՛մ բացատրի, թե ինչպես դա տեղի ունեցավ, եւ ինչու նույն կազմակերպությունը նաեւ այսօր «հաղթեց»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս