ՀՀ քաղաքացիների կողմից հաճախ են դժգոհություններ եղել այն մասին, որ կառավարությանը, մարզպետներին եւ այլ պաշտոնյաներին ուղղված գրությունները, դիմում-բողոքները հաճախ չեն հասնում հենց իրենց, եւ ենթականերն էլ հաճախ չեն տեղեկացնում այդ մասին իրենց վերադասներին: Այս խնդրի մասին հաճախ խոստովանել են հենց իրենք, անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ պետք է մեխանիզմ լինի, որը կբացառի նման դեպքերը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ որոշում է ստորագրել, որով ստեղծվելու է պետական կառավարման համակարգի մարմիններին եւ մարզպետարաններին ուղղվող դիմում-բողոքների ընթացակարգերին առնչվող խնդիրներն ուսումնասիրող եւ բարեփոխումների առաջարկություններ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ:
Տեղեկացանք, որ կազմում ընդգրկված են լինելու այն աշխատակիցները, որոնք պատասխանատու են քաղաքացիների հետ աշխատանքում: