Beeline-ը և Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարեցին համագործակցության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը և Հայաստանի Ամերիկյան համալսարանը(ՀԱՀ) հայտարարեցին համագործակցության մասին. Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է Տվյալագիտության ամառային դպրոց(Data Science Summer School):

Այն մասնակիցներին եզակի հնարավորություն կտա սովորելու տվյալագիտության հիմունքներն ու մեթոդները՝ մտածողությունը զարգացնող մի շարք դասընթացների միջոցով: Ամառային դպրոցում դասավանդելու են հայաստանյան և միջազգային առաջատար մասնագետներ:

ՀԱՀ բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանն ընդգծեց ոլորտի զարգացման կարևորությունը. «Այս ամառային դպրոցը հրաշալի հնարավորություն է, որը նպատակ ունի համախմբելու տեղի և միջազգային մասնագետներին, ցույց տալու համար, որ Հայաստանը չմշակված ադամանդ է տվյալագիտության ոլորտում»:

«Մեր ընկերությունը հնարավորինս աջակցում է Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը, և մեր կարծիքով, դա անելու ամենա հեռանկարային տարբերակը երիտասարդությանը կրթելն է: Համոզված եմ, որ այս ամառային դպրոցի մասնակիցները կկարողանան հետագայում ոչ միայն արժանավայել աշխատանք գտնել, այլև իրենց երկիրը առաջ կմղեն տեխնոլոգիաների ոլորտում», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նախագծի մեկ այլ գործընկեր Webb Fontaine գործառնությունների ղեկավար Սերոբ Սերոբը ներկայացրեց տվյալագիտության հնարավորություններն ու հեռանկարները, ինչպես նաև կիրառման ոլորտները:

Դասընթացները անցկացվելու են հուլիսի 1-ից 14-ը: Ուսանողները ստանալու են տվյալագիտության ոլորտում կիրառվող հմտություններ, ուսումնասիրելու են Python ծրագրավորման լեզուն, մեքենայական ուսուցման հիմունքները, համակարգչի կողմից մարդու խոսքն ընկալելու մեխանիզմները և ստանալու են տվյալագիտության արդիական այլ գիտելիքներ: Ծրագիրը նախատեսված է ՏՏ ոլորտի աշխատակիցների և ուսանողների համար:




Լրահոս