Մահճակալային ֆոնդը կոպիտ ասած` առանց լիմիտի չէ, որ բոլորը գան պառկեն. նոր որոշման հնարավոր հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն ընդլայնում է առողջապահական ծառայությունների ծավալը, ոլորտի ծրագրերին այս տարվա համար լրացուցիչ կուղղվի 12 մլրդ դրամ: Այս մասին որոշումներն ընդունվեցին կառավարության երեկվա նիստում:

Մանսավորապես, սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված անձանց բուժսպասարկման ծրագրին նախատեսվում է լրացուցիչ հատկացնել 5․1 մլրդ դրամ:

Այսպես, 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունը կդառնա անվճար, 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամները, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամները եւ հատուկ խմբերում ընդգրկված այլ քաղաքացիների բուժօգնության փաթեթն կընդլայնվի` ընդգրկելով սրտի վիրահատական եւ նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայություններ: Նշենք, որ 1.75 մլրդ դրամ կհատկացվի 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը պետական պատվերի շրջանակներում ամբողջությամբ իրականացնելու համար:

Իհարկե, մինչեւ 18 տարեկան երեխաների բժշկական օգնությունն ու սպասարկումը անվճար դարձնելը ողջունելի քայլ է, բայց արդյոք մանկական հիվանդանոցները կկարողանան դիմակայել այս փորձությանը: Քանի որ մեր հանրապետությունում հայտնի փաստ է, որ երբ թեթեւ վարակիչ հիվանդությունները գլուխ են բարձրացնում, հիվանդանոցները չեն դիմանում այդ ծանրությանը. երեխաների բուժումը կազմակերպում են միջանցքներում: Անգամ դեպքեր են գրացվում, որ հիվանդանոցներում հրաժարվում են երեխաներին ընունել` պատճառաբանելով, թե ազատ մահճակալներ չունեն:

«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արման Բաբլոյանն անդրադառնալով մինչեւ 18 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար դարձնելուն հայտարարեց, որ վերլուծությունները ցույց են տվել, որ դիմելիւթյունը չի բարձրանա:
ՙԾանրաբեռնվածության խնդիր չկա:

Պետք է, որ դիմելությունը չբարձրանա: Հաշվարկները եւ վերլուծությունը ցույց են տալիս, որ չպետք է բարձրանա դիմելիությունը: Պատրաստ ենք, միշտ պայմաններ ունեցել ենք, միշտ էլ ընդունել ենք, ուղղակի այս դեպքում ոչ թե քաղաքացին է վճարելու, այլ պետությունը: Հիվանդանոցի ընդունարանում նստած են բժիշկներ, որոնք որ այդ ֆիլտրումը կանեն`արդյոք երեխային պետք է բուժօգնություն, թե արտահիվանդանոցային կամ տեղամասային պոլիկլինիկայի մանկաբուժի հսկողություն: Մահճակալային ֆոնդը կոպիտ ասած`առանց լիմիտի չէ, որ բոլորը գան պառկեն:

Կոնկրետ հիվանդանոցները գիտեն, թե իրենք որքան գումար են ստանալու եւ դրանից ավել եթե պառկեցնեն, ապա իրենց գումարը ոչ ոք չի տալու: Այսինքն այդ մտավախություններն ու մտահոգությունները քննարկվել է առողջապահության նախարարության հետ համատեղ: Ճիշտ է, որոշումը կայացվել է, բայց մեխանիզմների վրա դեռ աշխատելու ենք: Տեղում կանգնած չենք՚,- պարզաբանեց Արման Բաբլոյանը:

Ս.Հ.




Լրահոս