Քիչ առաջ փաստաբան Հովիկ Արսենյանը ահազանգեց ArmLur.am-ի խմբագրություն և հայտնեց, որ Արաբկիր համայնքում ոստիկանությունը ուժ է կիրառում մի ընտանիքի անդամների հանդեպ և փորձում դուրս հանել բնակարանից: Այն գտնվում է Սերոբ Աղբյուրի 11/2 հասցեում:
Ընտանիքում նորածին երեխա կա, իսկ իրավիճակն այս պահին լարված է: Այլ մանրամասներ դեռևս պարզել չհաջողվեց:
Ի դեպ, այս պահին դեպքի վայրում է նաև Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը, ով տեղից ուղիղ եթերով ներկայացնում է իրավիճակը:
Ոստիկանությունը ուժ է կիրառում
Gepostet von Ani Khachatryan am Freitag, 28. Juni 2019