Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 15:30-ի սահմաններում ձվի չափ կարկուտ է տեղացել՝ վնասելով գյուղի ողջ ցանքատարածությունները, տան տանիքները, բակերում կայանված ավտոմեքենաները, կարտոֆիլի, կաղամբի, լոբու, սոխի, ցորենի, վարունգի բերքը հողին է հավասարեցրել:
Գյուղացիները փակել են Հրազդան- Հանքավան ավտոճանապարհի Մարմարիկ գյուղի հատվածը՝ պահանջելով, որ մարզպետը, պատասխանատու այլ պաշտոնյաներ ժամանեն գյուղ և իրենց աչքերով տեսնեն կարկուտի վնասները:
Գյուղ է եկել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը եւ գյուղացիներին հայտնել, որ վաղը առավոտյան հանձնաժողովը կայցելի գյուղ, ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնեն կառավարությանը, եւ ըստ մարզպետի՝ պահուստային ֆոնդից գումար կհատկացվի: