Կիպրոսի խորհրդարանն վավերացրեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագիրը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Վավերացման ներպետական ընթացակարգի հաջորդ փուլով նախատեսվում է համաձայնագրի վավերագրի ստորագրումը Կիպրոսի նախագահի կողմից»,-գրել է նա։
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել են Հայաստանը, Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Հունգարիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Ֆինլանդիան, Սլովակիան: