5-6 կմ հեռավորության վրա գտել են արդեն խեղդված աղջնակին. նոր մանրամասներ ողբերգական դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք՝  երեկ  ժամը 13:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում երեխան (5-6 տարեկան) ընկել է Մարտունի գետը և  ջրահեղձ եղել:

Դեպքի առթիվ  ArmLur.am-ը զրուցել է Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանի հետ: Վերջինիս խոսքով՝ երկու քույրերը միասին խաղալիս են եղել իրենց այգու մոտ գտնվող Մարտունի գետի ափին:

«Քույրերից փոքրը՝ 7-ամյա աղջնակը, ցանկացել է ոտքերը մտցնել ջուրը, գետը վարար է եղել և երեխային քշել-տարել է, սակայն մեծ քույրը նետվել է  ջուրը և, չկարողանալով, փրկել քրոջը կանչել է հարազատներին:  Մոտ 5-6 կմ հեռավորության վրա գտել են երեխային»,- ասաց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս