ՖՈՏՈ. Նորաշենի մայրուղում հայտնաբերվել է մոտ 55 տարեկան տղամարդու դի. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Նորաշեն գյուղի վարչական տարածքում տղամարդու դի կա։

Դեպքի առավել մանարամասների մասին ArmLur.am-ը զրուցել է Նորաշեն համայնքի ղեկավար Գառնիկ Գասպարյանի հետ:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ մահացած տղամարդը մոտ 55 տարեկան էր: Գտել են բերանքսիվայր պառկած վիճակում. «Տղամարդը մեր համայնքի բնակիչ չէ»: Գառնիկ Գասպարյանի կարծիքով՝ տեղի ունեցած ողբերգական դեպքը վրաերթի հետևանք է:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի:




Լրահոս