Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում մասնակցել է ամերիկյան հանրահայտ «Սթարքի» ընկերության կողմից լսողական խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիներին ժամանակակից լսողական սարքերի տրամադրման արարողությանը:
Նույն օրը Նախագահն ընդունել է «Սթարքի» ընկերության ներկայացուցիչներին եւ քննարկել նրանց հետ առողջապահության ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ընկերությանն Արցախում բարեգործական ծրագրերի իրականացման համար՝ նշելով, որ դրանք պահանջված են ու կարեւոր:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք: